Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության վերլուծությունը հունիսի 22-28-ին համաշխարհային մամուլում տեղ գտած՝ Ռուսաստանին վերաբերող նյութերի մասին:
Հուլիսի 2-ին Բարսելոնայում մեկնարկեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված եռօրյա ամառային հավաքը, որտեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնրին ՀՀԿ ԵԿ ղեկավար,ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:
Հուլիսի 5-ին` ժամը 06.45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:
Հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ցույց անող ակտիվիստները այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 21-ին պատրաստվում են հետագա գործողությունների վերաբերյալ լուրջ հայտարարության:
Հուլիսի 2-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին:
2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Փարիզում վարչապետը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, վարչապետ Մանուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...