-
16.03.2015|
18:33
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը, որի քառօրյա աշխատանքներին մասնակցում են Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից։ Ըստ եվրոպացի պաշտոնյաների, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր է բանակցվում:
-
15.03.2015|
12:06
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եգիպտոս աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ - եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և քննարկել տնտեսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
-
15.03.2015|
12:05
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներից:
-
15.03.2015|
12:04
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերի հետ, որ Բաքու է այցելել փաստահավաք առաքելությամբ:
-
14.03.2015|
12:10
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։ 100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։
-
14.03.2015|
12:09
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը:
-
14.03.2015|
12:06
ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ ՈՒոլթերը փաստահավաք առաքելությամբ գտնվում է Ադրբեջանում և արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
-
14.03.2015|
12:04
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել եւ բարձր է գնահատել 100 LIVES («100 կյանք») նախաձեռնությունը:
-
13.03.2015|
16:36
Իտալիայի Պադուա քաղաքում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը 1915-2015. մեծ մեղքի հարյուրամյա տարելիցը» համաժողով՝ հայտնել է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
-
13.03.2015|
16:26
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպած բոլոր 7 կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումների նպատակը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին այդ ուժերի մասնակցությունը ապահովելն էր։