ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց համանախագահներին

    Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց համանախագահներին

    06.02.2015| 13:56
    Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս ՈՒոռլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
  • Ս. Սարգսյանը և Ն. Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ դեկտեմբերյան նիստի որոշումների կատարումը

    Ս. Սարգսյանը և Ն. Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ դեկտեմբերյան նիստի որոշումների կատարումը

    05.02.2015| 22:24
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, որ Հայաստան են ժամանել` մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:
  • Կառավարության նվերն առաջին նախագահին

    Կառավարության նվերն առաջին նախագահին

    05.02.2015| 15:09
    2015-ի փետրվարի 5-ը պատմական կարելի է համարել։ Կառավարությունը միաձայն հաստատեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է

    05.02.2015| 12:08
    ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ և վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
  • Մանվել Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղում է

    Մանվել Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղում է

    05.02.2015| 12:07
    Լեռնային Ղարաբաղում է ԵԿՄ պատվիրակությունը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նա հանդիպել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
  • Ջեյմս ՈՒոռլիք․ «Մենք խորապես անհանգստացած ենք լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել»

    Ջեյմս ՈՒոռլիք․ «Մենք խորապես անհանգստացած ենք լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել»

    05.02.2015| 00:18
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթների բռնությունների կապակցությամբ, «Ամերիկայի ձայնի» հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
  • Գեղամ Հարությունյան. «Մենք պայքարում ենք փողոցային բարքերի դեմ»

    Գեղամ Հարությունյան. «Մենք պայքարում ենք փողոցային բարքերի դեմ»

    05.02.2015| 00:09
    Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարության վրա է ընկած հունվարի 29-ին իր իսկ ծառայակիցների կողմից կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության բարոյական պատասխանատվության բեռը՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
  • Լուկաշենկոն ժամանել է Սոչի. Հնարավոր է հանդիպում Պուտինի հետ

    Լուկաշենկոն ժամանել է Սոչի. Հնարավոր է հանդիպում Պուտինի հետ

    03.02.2015| 12:56
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի, որտեղ մտադիր է անցկացնել իր հանգիստը և միաժամանակ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթը ասել է, որ Ռուսաստանի մարզական մայրաքաղաքում նախագահը մտադիր է ծանոթանալ բելառուսական մարզական- զբոսաշրջային բազայի զարգացման պլաններին և անցկացնել մի շարք հանդիպումներ։
  • Հայ երաժշտության պատմության դասընթացներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների համար

    Հայ երաժշտության պատմության դասընթացներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների համար

    03.02.2015| 12:27
    Ծաղկաձոր քաղաքում ավարտվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի կազմակերպած երիտասարդական եռօրյա հավաքը: Հավաքը կրում էր «Հայ երաժշտության պատմության դասընթացներ խորագիրը», որին մասնակցում էր շուրջ 50 երիտասարդ:
  • Մահափո՞րձ Էրդողանի դեմ

    Մահափո՞րձ Էրդողանի դեմ

    03.02.2015| 01:10
    Թուրքիայի նախագահի ավտոշարասյան ճանապարհին երկու ռումբ է պայթել: