03.12.2014|
16:08
Հյուսիսային պողոտայում կգործի արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Հյուսիսային պողոտայում շուրջ 30 տասնյակ տաղավարներում կներկայացվեն Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանք և հուշանվերներ, քաղցրավենիքի լայն տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, տաք գինի: Կվաճառվեն նաև գրքեր, բացիկներ և այլ գրենական պիտույքներ: