29.10.2014|
13:10
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, որտեղ հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: