24.10.2014|
13:26
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման չորս տարիների աշխատանքի և հայ - ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, որ արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ: