ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի այցից հետո Լեռնային Ղարաբաղում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ այցելել է Ղարաբաղի հարավային թև:
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի 14 համայնքներում այսօր առավոտից սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Թուրքիան և Աֆղանստանը ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել, որը ներառում է համագործակցությունն անվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներում:
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը այս ձմեռ Ռուսաստանից գազ կստանա: ՈՒկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Պորոշենկոն նշել է, որ առայժմ գազի գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանել էին տարածաշրջան՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հոկտեմբերի 17-18-ը Ծաղկաձորում անցկացրին «Սերունդների երկխոսություն» խորագրով ճարտարապետների ուսանողական համաժողովը։
Հոկտեմբերի 17-25-ը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացվում է երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային գիտարշավը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...