Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հայտարարությունը

    Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հայտարարությունը

    22.09.2014| 10:49
    «Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը:
  • Սեպտեմբերի 21-ը նաև Խաղաղության միջազգային օրն է

    Սեպտեմբերի 21-ը նաև Խաղաղության միջազգային օրն է

    21.09.2014| 20:54
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1981-ին ընդունած իր բանաձևում սեպտեմբերի 21-ը ճանաչել է Խաղաղության միջազգային օր և անդամ երկրներին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին, տարածաշրջանային և ոչ կառավարական կազմակերպություններին, անհատներին առաջարկել է ամեն տարի տարբեր միջոցառումներով նշանավորել այդ օրը:
  • Անկախության տոնը նախագահականում

    Անկախության տոնը նախագահականում

    21.09.2014| 20:46
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
  • Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

    Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

    21.09.2014| 20:44
    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի հայրենիս և ի սփյուռս Անկախության տոնի առիթով»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:
  • Անկախության 23-րդ տարեդարձը` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

    Անկախության 23-րդ տարեդարձը` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

    21.09.2014| 16:34
    Սեպտեմբերի 21-ին, ողջ հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը: Այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները այցելեցին ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այցը կազմակերպվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից:
  • ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն Անկախության օրը դիմավորեց «Եռաբլուրում»

    ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն Անկախության օրը դիմավորեց «Եռաբլուրում»

    21.09.2014| 13:30
    Այս տարի Անկախության օրը յուրովի դիմավորեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շուրջ 100 ուսանողներ, ովքեր ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում:
  • Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

    21.09.2014| 00:25
    Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:
  • Անկախության տոնը` «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

    Անկախության տոնը` «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

    20.09.2014| 10:53
    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ` սեպտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսի հայրենիք» խորագիրով ռազմահայրենասիրական բովանդակությամբ տոնական միջոցառում:
  • Երիտասարդական նոր փառատոն

    Երիտասարդական նոր փառատոն

    19.09.2014| 17:15
    Վաղը «Սիրահարների այգում» («Պողոսյան պարտեզներ») տեղի կունենա «Yerevan 2.0» քաղաքային երիտասարդական փառատոնը:
  • Երեկ և այսօր շփման գծում հրադադարը խախտվել է 45 անգամ

    Երեկ և այսօր շփման գծում հրադադարը խախտվել է 45 անգամ

    19.09.2014| 15:49
    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 18-19-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց: