-
27.07.2014|
13:41
Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին և ծրագրին. կողմ է քվեարկել 89 պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնության անդամները, քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական փոքրամասնությունը՝ «Միասնական ժողովրդական շարժումը»:
-
27.07.2014|
13:36
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նա Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
-
27.07.2014|
13:33
ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը:
-
27.07.2014|
13:28
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
-
26.07.2014|
12:01
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այցելուների մուտքը հուլիսի 26-ի փոխարեն անվճար կլինի հուլիսի 27-ին` նկատի ունենալով, որ այդ օրը նշվում է Պայծառակերպության տոնը` Վարդավառը:
-
25.07.2014|
19:05
Մահացել է հայագետ, ակադեմիկոս, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը: Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին, Երևանում:
-
25.07.2014|
19:04
Հայաստանի ավելի քան հարյուր աշակերտներ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի հետ: Դեսպանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում, ուր հանգստանում են Երևանի և երկրի տարբեր մարզերի աշակերտներ:
-
25.07.2014|
18:51
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նրան ներկայացվել են խորհրդի հանձնաժողովներում քննարկված՝ հասարակությանը մտահոգող հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները:
-
25.07.2014|
15:32
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է ուսանողական բանակում, որին մասնակցում են Երևանի պետական և Արցախի պետական համալսարանների ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:
-
25.07.2014|
11:49
Բրիտանական խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի վեցին ժամը 19.30-ին հայ ջութակահար Անի Բատիկյանը հանդես կգա դաշնակահար Բենջամին Ֆիրթի նվագակցությամբ` կատարելով հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները: