Հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդաձը: ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆեռնը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատական տվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:
Այսօրվա մամուլի ասուլիսում, անդրադառնալով նորանշանակ դեսպաններին, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Վրաստանը ՀՀ-ի համար շատ կարևոր գործընկեր երկիր է, կարևոր են նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը ո´չ թե իր հաշվարկն է ներկայացնում, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի 10%-ով թանկացումը մեկ ընտանիքի վրա կնստի ամսական 1000-1200 դրամ։
Բաքվում ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանն ընդունել է ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դերը դատապարտող բանաձև՝ նշելով, որ Կրեմլը կոպտորեն խախտել է ՈՒկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաստատել է ՈՒկրաինայի մտադրությունը՝ հուլիսի 11-ին ԵՄ, ՌԴ և ՈՒկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական ասպեկտների վերաբերյալ:
Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և նշել, որ ներպետական համաձայնեցմանը կհաջորդի համաձայնագրի ստորագրումը:
Հայաստանի պատվիրակությունը առաջարկել էր, որ հավասարապես ներկայացվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները։ Բաքվում անցկացվող ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում ընդունվել է Հայաստանի պատվիրակության առաջարկը։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...