ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Հանկարծամահ է եղել Աշոտ Տոնոյանը

    Հանկարծամահ է եղել Աշոտ Տոնոյանը

    23.06.2014| 12:10
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացրել է, որ 56 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
  • ՈՒկրաինան խստորեն կհետևի խաղաղ ծրագրի իրականացմանը

    ՈՒկրաինան խստորեն կհետևի խաղաղ ծրագրի իրականացմանը

    23.06.2014| 12:07
    ՈՒկրաինան խստորեն կհետևի երկրի արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ ծրագրին՝ լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն` «Հավերժ փառք» հուշահամալիրի մոտ Մեծ հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հարգելուց հետո:
  • Պորոշենկոն ունի պլան «Բ»

    Պորոշենկոն ունի պլան «Բ»

    23.06.2014| 12:00
    ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զգուշացրել է, որ եթե ռուսամետ անջատականները փորձեն ժամանակ շահել՝ օգտվելով Կիևի միակողմանիորեն հայտարարած հրադադարից, ինքը կդիմի «Բ» պլանին:
  • Քերի. «ԱՄՆ-ը պատասխանատու չէ»

    Քերի. «ԱՄՆ-ը պատասխանատու չէ»

    23.06.2014| 11:55
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրաքի ժողովուրդը ուժ գտնի իր մեջ կազմելու այնպիսի կառավարություն, որը կներկայացնի բոլոր իրաքցիներին, ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել Բաղդադում իշխանություն ձևավորելու գործընթացին:
  • Հայաստան է այցելում Ռուսաստանի ԱԳ նախարարը

    Հայաստան է այցելում Ռուսաստանի ԱԳ նախարարը

    23.06.2014| 11:49
    Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
  • Ռուսական «Գորչակով» հիմնադրամը՝ Երևանում

    Ռուսական «Գորչակով» հիմնադրամը՝ Երևանում

    22.06.2014| 18:49
    Հուլիսի 2-ին Երևանում տեղի կունենա հանդիպում Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
  • Հոլանդիայում նավ է խորտակվում, ուղևորներին տարհանել են

    Հոլանդիայում նավ է խորտակվում, ուղևորներին տարհանել են

    22.06.2014| 12:13
    Հոլանդիայում շուրջ 200 մարդ տարհանվել է Էյսել գետում խորտակվող նավից: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը: 110 -մետրանոց Britannia նավը վնասվել և սուզվել է ջրի մեջ Զյուտֆեն քաղաքից ոչ հեռու:
  • Երուսաղեմի Հայոց պատրիարքը ժամանել է Հայաստան

    Երուսաղեմի Հայոց պատրիարքը ժամանել է Հայաստան

    22.06.2014| 11:51
    Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը` պատրիարքական ընտրությունից հետո Իջման Ս. Սեղանի առջև իր ուխտը վերանորոգելու համար: Նուրհան պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:
  • Խաչատուրովը Սոֆիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկերների համաժողովին

    Խաչատուրովը Սոֆիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկերների համաժողովին

    21.06.2014| 13:53
    Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ին Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:
  • Տեղի ունեցավ Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

    Տեղի ունեցավ Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

    21.06.2014| 13:51
    Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հունիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը: