30.05.2014|
12:31
Մայիսի 29-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված մայիսի 31-ին սիրահարների այգում Առանց ծխախոտի միջազգային օրվա առթիվ անցկացվելիք համերգին։ Ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը, DJ Վակցինան, «Առողջություն և զարգացում» ՀԿ-ի փորձագետ Դավիթ Պետրոսյանը, երգիչ DerHova-ն։