-
28.05.2014|
12:09
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
-
27.05.2014|
13:34
«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր` ժամը 19:00-ին, տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ Բուլատ Օկուջավայի ծննդյան 90-ամյակին:
-
27.05.2014|
12:31
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը:
-
27.05.2014|
12:27
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դատարանում պատասխան տալ Ղրիմի միացման համար՝ նա պատասխանել է ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը, որ խոստացել էր թերակղզին վերադարձնելու համար օգտագործել իրավաբանական լծակներ:
-
27.05.2014|
12:25
Էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել է, որ ՈՒկրաինան պարտավոր է վճարել Ռուսաստանին գազի մատակարարման համար կուտակված պարտքը՝ չնայած Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին:
-
27.05.2014|
12:24
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները՝ հաղորդում է Trend գործակալությունը:
-
27.05.2014|
12:21
Եվրոպական միությունը նոր խորհրդարան ունի. նորընտիր Եվրախորհրդարանում առաջիկա 5 տարիներին մեծամասնություն կկազմեն Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որին դիտորդի կարգավիճակով անդամակցում են ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»:
-
27.05.2014|
12:03
ՈՒկրաինայի ուժայինները երեկ օդից կրակ են բաց թողել Դոնեցկի միջազգային օդանավակայանի վրա, որը ավելի վաղ գրավել էին ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» անջատողականները: Օդանավակայանի մոտ տեղի ունեցած մարտերի արդյունքում վիրավորել է 15 հոգի, զոհերի թիվը դեռևս ճշտվում է:
-
27.05.2014|
11:42
Մայիսի 26-ին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանամերձ Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը, մեծ ողբերգության ճանաչման գործընթացին նվիրված դասընթաց։
-
26.05.2014|
23:54
«Այսօր Եվրամիության անվտանգությունը Թուրքիայից պահպանելու խնդիր կա»,- Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը։