Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ:
Ստրասբուրգում լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սիրիայում և Քեսաբում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ բանաձև` իր մտահոգությունները հայտնելով երկրում և հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Ապրիլի 19-ին՝ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը տոնում է իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը:
Այսօր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձել է «սիրաշահել» կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ քաղաքացիների սիրտը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` վարչապետը շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:
Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ:
Որտեղի՞ց է այն անբացատրելի ուրախությունն իջնում զատկական այս օրերին։ Այդ ի՞նչ զորություն է գործում քրիստոնյաներիս ներսում, երբ լսում ենք սուրբ զատկական հարության մասին։
2000 թ. Գաբրիել Գարսիա Մարկեսը ծանր հիվանդ էր և մոտալուտ մահվան սպասումով հրաժեշտի նամակ է ուղարկել Մեքսիկայում, Պերուում, Ուրուգվայում, Արգենտինայում, Բելառուսում բնակվող ընկերներին:
Երեկ, 87 տարեկան հասակում, կյանքից հեռացել է կոլումբիացի հայտնի արձակագիր, «մոգական ռեալիզմի» վարպետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 17-ին գերազանցեց ինքն իրեն՝ նա 12-րդ անգամ կենտրոնական հեռուստաալիքների ու ռադիոկայանների ուղիղ եթերում պատասխանում էր իրեն ուղղված հարցերին՝ ժամը 12-ից մինչև 16-ը: Նա հակիրճ էր, հմայիչ, համոզիչ: Որոշակի շրջանակներում:
«Ապագա մեր կառավարության և նախագահի ցանկությունն է աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրություններին»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` խոստանալով, թե իրենք ամեն ինչ անելու են, որ ՓՄՁ-ները խոչընդոտներ չունենան:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...