-
11.04.2014|
16:36
Ապրիլի 11-ին մեկնարկեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։
Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես եկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։
-
11.04.2014|
13:38
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին:
-
11.04.2014|
12:24
Ապրիլի 12-ին « Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում ժամը 20:00-ին կմեկնարկի §Քամու հարսնացուներ¦ երաժշտական փառատոնը, որը կապված է հասարակության մեջ և արվեստում կնոջ դերի բարձրացման հետ: Փառատոնի երեք համերգների շրջանակներում կներկայացվեն Գերմանիայում 19-րդ դարի 30-ականներից արդեն բավական ակտիվ դեր ունեցող առաջին կին կոմպոզիտորներին և կին երաժիշտներին` Կլարա Շումանին, Ֆաննի Մենդելսոնին և Ալմա Մահլերին:
-
11.04.2014|
00:40
Բեյրութի օդանավակայան իջած մեր ինքնաթիռի պատուհանից աչքի էր զարնում այդ աշխույժ մարդը` օտար ափում անհամբեր հայաստանյան պատվիրակությանն սպասող: Իջանք: Վարչապետական այց էր` 97-ին:
-
10.04.2014|
23:27
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն ապրիլի 11-ին՝ ժամը 15.00, հրավիրում է մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճ (Ալեք Մանուկյան 13)՝ ներկա գտնվելու «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնին։ Ելույթ կունենան 9 բուհի ուսանողներ, ովքեր եզրափակիչ են անցել իրենց բուհերում նախընտրական փուլերից հետո։
-
10.04.2014|
23:16
Արդեն չորրորդ անգամ մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Այս տարի նախագծին է միացել նաև «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր:
-
10.04.2014|
23:11
Հակառակ սպասումների, որ ապրիլի 10-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կորոշվի, թե ով է լինելու նոր վարչապետը, ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց օգտվել իր սահմանադրական իրավունքից՝ 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա տասնօրյա ժամկետում՝ ապրիլի 14-ին:
-
10.04.2014|
15:06
Ապրիլի 11-ին կկայանա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարը: Համագումարին կներկայացվի միության 2014-2018թթ. ռազմավարությունը, կկայանան ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրությունները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ԻՏՁՄ 2013 թվականի հաշվետու զեկույցը և 2014թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը:
-
10.04.2014|
14:01
Ռուսական «Россия-1» և «Первый канал» հեռուստաընկերությունների որոշ հաղորդումներում քարոզվում է «այլատյացության» ու «ազգային հիմքով» սերմանվող «ատելություն», ինչն «առավել ակնհայտ է դարձել» վերջին ամիսներին ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
-
10.04.2014|
13:44
Ժամը 11:00-ին սկսված կառավարության նիստը վարել է փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: