Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 
  • Հեռացող դարաշրջանը

    Հեռացող դարաշրջանը

    13.01.2014| 16:13
    Իսրայելում այսօր վերջին հրաժեշտն են տալիս նախկին վարչապետ Արիել Շարոնին: Իսրայել են ժամանել բարձրաստիճան հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Շարոնի աճյունը Քնեսեթից տեղափոխվելու է զինվորական Լաթրան հուշահամալիր, որտեղ 1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ նա վիրավորվել էր:
  • «Second» նախագահի «second hand» մտքերը

    «Second» նախագահի «second hand» մտքերը

    13.01.2014| 15:47
    Մարդն այնքան խելք պիտի ունենա, որ սեփական աղբի վրա նստելուց առաջ մտածի դրա գարշահոտությունը ծածկելու անհնարինության մասին: Եվ ո՞վ է խոսում ներողություն խնդրելուց, կառավարության հեղինակության անկումից, ով է ում ազնվության դասեր տալիս` Ռոբերտ Քոչարյանը` Տիգրան Սարգսյանին, ում իր իշխանության օրոք վստահել էր երկրի Կենտրոնական բանկը:
  • 2-րդ կիսամյակը մեկնարկեց

    2-րդ կիսամյակը մեկնարկեց

    13.01.2014| 15:19
    Այսօրվանից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից:
  • Սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել

    Սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել

    13.01.2014| 13:16
    ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են: Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին:
  • Ոսկե գլոբուսը սկսում է

    Ոսկե գլոբուսը սկսում է

    13.01.2014| 13:02
    Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան կհայտարարի կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության ոլորտում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հաղթողներին: Իր նշանակությամբ միայն «Օսկարին» զիջող մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում. միջոցառումը կվարեն ամերիկյան դերասանուհիներ Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը: Այս տարի «Ոսկե գլոբուսի» ֆավորիտներն են Սթիվ Մակքունինի «Ստրկության 12 տարի» և Դևիդ Օ’Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրն առաջադրվել է 7 անվանակարգում:
  • Ա. Աշոտյան. «Ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական միջոցառումներ»

    Ա. Աշոտյան. «Ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական միջոցառումներ»

    13.01.2014| 12:48
    ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
  • Կնքվել է դարի համաձայնագիրը

    Կնքվել է դարի համաձայնագիրը

    13.01.2014| 11:54
    Իրանը և վեցնյակի անդամ երկրները հնգօրյա լարված քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին: Համաձայն պայմանավորվածության, Իրանը պետք է թույլատրի միջազգային տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ուրանի հարստացմամբ չանցնի 5 տոկոսը, սառեցնի պլուտոնիումի մշակման ծրագիրը: Փոխարենը Իրանի նկատմամբ կմեղմացվեն կիրառվող պատժամիջոցները:
  • Տարոն Մարգարյանը՝ մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ

    Տարոն Մարգարյանը՝ մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ

    12.01.2014| 21:20
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է մայրաքաղաքի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր տեղի ունեցած Երևանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսում։ Այդ մասին հայտնում է armchess.am կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
  • ՌԴ-ում անոմալ շոգի, իսկ ԱՄՆ-ում սառնամանիքների պատճառն արկտիկական ցիկլոնն է

    ՌԴ-ում անոմալ շոգի, իսկ ԱՄՆ-ում սառնամանիքների պատճառն արկտիկական ցիկլոնն է

    12.01.2014| 13:54
    Այն, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում և ԱՄՆ-ում, Կանադայում անբնական բարձր և ցածր ջերմաստիճաններ են գրանցվել այս ձմեռ, երկրի մթնոլորտն ուսումնասիրող մասնագետների կարծիքով, պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայից ներխուժած արկտիկական ցիկլոնով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային մթնոլորտային ծառայության մասնագետ Գրեգ Կարբենը:
  • Նալբանդյանը գրավել է Կուբան

    Նալբանդյանը գրավել է Կուբան

    11.01.2014| 17:04
    Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Կուբա։ Հավանայում նրան ընդունել է Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը: