Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»

    Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»

    05.11.2013| 10:49
    Շանթ Հարությունյանն այն հատուկենտ գաղափարական, անկեղծ տղերքից է, որ լավ գիտի անկախության գինը ու բացարձակ զահլա չունի ռուսական «սապոգի» հետ: Մեր տեղեկություններով` նա այս օրերին բավականին հետաքրքիր պասաժ է իրականացնում Ազատության հրապարակում: «Հեղափոխություն» անելով իշխանությունների դեմ` ռուսական ուժերից պաշտպանում է հայոց անկախության «սրբություն սրբոցը», որ այն չգրավեն պրոռուսականները: Փաստորեն, Ազատության հրապարակն այս պահին գտնվում է առանձին վերցրած մեկ մարդու «ինքնավարության» ներքո:
  • Վեհափառը՝  Շանհայում

    Վեհափառը՝ Շանհայում

    05.11.2013| 00:31
    Շանհայից մեր հատուկ թղթակից Սուսաննա Պողոսյանը տեղեկացնում է, որ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Հոնկոնգ մեկնելու ճանապարհին հյուրընկալվել է Շանհայի հայկական համայնքում։ Հանդիպման ընթացքում, որտեղ հյուրեր են եղել նաև Կ. Պոլսից, Սիրիայից, Վեհափառը խոսել է համայնքի խնդիրների մասին, կարևորել դրա հզորացումը, ինչպես նաև սփյուռքի ներուժի օգտագործումը հայաստանյան խնդիրները լուծելու գործում։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ

    04.11.2013| 17:02
    Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար:
  • «Ռուսական երթի» ժամանակ  այրվել է ԵՄ դրոշը

    «Ռուսական երթի» ժամանակ այրվել է ԵՄ դրոշը

    04.11.2013| 16:30
    Մոսկվայում ավարտվել է ռուս ազգայնականների ամենամյա ակցիան` «Ռուսական երթը»: Մոսկվայի ոստիկանության տվյալներով երթին մասնակցել է շուրջ 8 հազար մարդ, որից մոտ 30 մասնակիցներ ձերբակալվել են տարբեր խախտումների համար` արգելված խորհրդանիշի օգտագործում, ազգայնամոլական կոչեր և այլն:
  • Լուբլինոյում անցկացվել է «Ռուսական երթը»

    Լուբլինոյում անցկացվել է «Ռուսական երթը»

    04.11.2013| 16:16
    Մոսկվայի Լուբլինո թաղամասում վաղ առավոտից ընթանում է «Ռուսական երթ»` ազգայնական ակցիաներ, որոնք նվիրված են Ռուսաստանում Ազգային միասնության օրվան:
  • Վերանորոգվեց Ապարանի ջրաղբյուրը

    Վերանորոգվեց Ապարանի ջրաղբյուրը

    04.11.2013| 15:23
    Նոյեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ապարանի ջրաղբյուրի վերանորոգման ավարտը, որին ներկա էին մասնավորապես ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանը, Երևանի 1-ին փոխքաղաքապետ Կ.Արեյանը, ՀՀ ՀԾԿՀ խորհրդի անդամներ Մ. Կոշեցյանը և Ա. Վարդանյանը, «Երևան Ջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Ռ. Չափը:
  • Լուսանկարների մրցույթ

    Լուսանկարների մրցույթ

    02.11.2013| 15:59
    Երևանում Բրիտանական դեսպանատունը «Հայաստանում բրիտանական օրեր» ծրագրի շրջանակում հայտարարում է «Գտնել Բրիտանիան» խորագրով լուսանկարների մրցույթ: Մրցույթի նպատակն է պատկերել Բրիտանիայի ներկայությունը Հայաստանում:
  • Տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` Արեգակի հիբրիդ խավարում

    Տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` Արեգակի հիբրիդ խավարում

    01.11.2013| 17:35
    Նոյեմբերի 3-ին Գրինվիչի ժամանակով 12:47:36-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` այսպես կոչված Արեգակի հիբրիդ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար (մասնակի կամ լրիվ խավարում): Լրիվ խավարման փուլում, երբ հեռավորությունների տատանումների պատճառով Լուսնի սկավառակն ավելի փոքր է Արեգակի սկավառակից, դիտվում է օղակաձև խավարում: Հազվագյուտ դեպքերում լրիվ և օղակաձև խավարումները հաջորդում են միմյանց` կախված, թե Երկրագնդի որ կետից են դիտվում, և այս դեպքում խավարումը կոչվում է հիբրիդ կամ օղակաձև-լրիվ:
  • Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսը` հայրենիքում

    Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսը` հայրենիքում

    01.11.2013| 17:32
    Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է գեղանկարիչ Ռոմանոս Սարգսյանի անհատական ցուցահանդեսը: Ծնունդով Թբիլիսցի արվեստագետը սովորել է Լենինգրադի (Ս. Պետերբուրգ) Վ. Սերովի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա` Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Մինչև 1961-ը ապրել է Մոսկվայում, այնուհետև` Երևանում:
  • Սիրահարների այգին առաջիկա օրերին կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»

    Սիրահարների այգին առաջիկա օրերին կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»

    01.11.2013| 14:45
    Նոյեմբերի 1-ին Սիրահարների այգում մեկնարկեց ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: