Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՄԱԿ-ը պահանջում է հետաքննություն Հուլայի գործով

ՄԱԿ-ը պահանջում է հետաքննություն Հուլայի գործով
02.06.2012 | 02:34

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կոչ է արել սիրիական Հուլայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ անցկացնել հետաքննություն։ Հունիսի 1-ին ընդունված բավականին խիստ բանաձևին Ժնևում հավանություն են տվել հանձնաժողովի կազմի մեջ մտնող 47 երկրներից 41-ը։ Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կուբան։ Երկու երկիր ձեռնպահ է մնացել, մեկ պետության ներկայացուցիչ բացակայել է նիստից։
Փաստաթուղթը քրեական հետապնդում է սահմանում մայիսի 25-26-ը տեղի ունեցած սպանությունների մեղավորների համար։ Նրանց սպառնում է ռազմական հանցագործությունների մեղադրանք։ Ինչպես նշում են ՄԱԿ-ի պաշտոնյաները` հավանական է Հուլայի սպանությունները որակվեն որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ