Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կանաևան հմայք է ու հիացք

Կանաևան հմայք է ու հիացք
02.06.2012 | 11:36

Նիժնի Նովգորոդում մեկնարկել է գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ինչպես և սպասվում էր, առաջին հորիզոնականը մրցակիցներից և ոչ մեկին չզիջեց Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, աշխարհի վերջին տարիների լավագույն մարմնամարզուհի Եվգենյա Կանաևան: Նա անգերազանցելի էր բոլոր չորս վարժություններում ու միանգամայն օրինաչափորեն դարձավ հաղթող:

Պատվանդանի երկրորդ հորիզոնականին կանգնեց ևս մեկ ռուս մարմնամարզուհի` Ալեքսանդրա Մերկուլովան: Առաջնությունը, ցավոք, բարեհաջող ընթացք չունեցավ մարզաձևի լավագույն ներկայացուցիչներից մեկի` Լյուբով Չերկաշինայի համար, ով ուկրաինուհի ուժեղագույն մարմնամարզուհիների բացակայության պայմաններում ռուսների ամենավտանգավոր մրցակիցներից էր: Բելառուս մարզուհին վրիպեց գնդակով վարժությունում և հնարավորություն տվեց վերելքով հանդես եկած Ալյա Գարաևային դուրս գալ երրորդ հորիզոնական: Նշենք, որ ազգությամբ թաթար մարզուհին վերջին տարիներին բավական հաջողությամբ է ներկայցնում Ադրբեջանը միջազգային խոշոր մրցաշարերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ