Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ախորժակ չունենաք

 Ախորժակ չունենաք
21.06.2012 | 18:43

«Բարսելոնից» հռչակավոր Պեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո շատերը հավանական են համարում նաև Լեոնել Մեսիի հեռանալը: Դժվար չէ այս լուրերը տարածողների մեջ տեսնել ոմանց ականջները, որոնք բավական հասցեական են: Մեկ-երկու տարի առաջ էր մասնավորապես, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին իր կազմում ընդգրկելու պատրաստակամություն էր հայտնել Մադրիդի «Ռեալը»` շրջանառության մեջ դնելով վարձավճարի ֆանտաստիկ մեծության թիվ` երկու հարյուր միլիոն եվրո: Լուրերը ստիպել են խոսել Մեսիին. «Ես չեմ մտածում «Ռեալ» տեղափոխվելու մասին: Բարսելոնն իմ տունն է: Ես հուսով եմ, որ մինչև իմ կարիերայի ավարտը կխաղամ միայն «Բարսելոնում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ