Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.10.2012 | 11:15

Տերն ինձ հատուցեց ըստ իմ արդարության, և ըստ իմ ձեռքերի մաքրության պիտի հատուցի ինձ Տերը։ Ես պահել եմ Տիրոջ պատգամները և իմ Աստծու դեմ ամբարշտություն չեմ գործել։ Նրա բոլոր օրենքներն իմ առաջ են, և ես նրա պատգամներից չեմ շեղվել։ Նրա առաջ անբիծ եմ եղել և նախօրոք հեռու մնացել անօրենությունից։ Տերն ինձ թող հատուցի ըստ իմ արդարության ու ըստ իմ ձեռքերի մաքրության, որ կան Տիրոջ աչքի առաջ։ Սրբի հետ սուրբ պիտի լինես, կատարյալի հետ` կատարյալ։ Ընտրյալի հետ ընտրյալ պիտի լինես, իսկ ծուռի հետ` ծուռ։
Բ Թագավորաց 22. 20-27

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ