Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Զվարթնոցը» ժամանակավորապես վերականգնել է «Արմավիայի» չվերթերը

«Զվարթնոցը» ժամանակավորապես վերականգնել է «Արմավիայի» չվերթերը
18.10.2012 | 12:57

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն («Զվարթնոց») երեկ 16:30-ի սահմանում վերականգնել է «Արմավիայի» չվերթերը: Հետաձգված չվերթերը սպասարկվել են ուշացումով: «Դեռևս անհայտ է, սպասարկումը շարունակական բնույթ կկրի՞, թե՞ ոչ, այն ժամանակավոր է վերականգնվել: Երկու ընկերությունների միջև բանակցությունները դեռ շարունակվում են»,- ասել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Վերջինիս հայտարարությամբ «Արմավիան» երեկ փոխանցել է «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի մի մասը` 90 մլն դրամը (ընդհանուր պարտքը 3 մլն 360 հազար ԱՄՆ դոլար էր):

Քիչ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամլո քարտուղարը լրացուցիչ տեղեկացրեց, որ այսօր ժամը 11-ից անորոշ ժամանակով կրկին դադարեցվել է «Արմավիայի» չվերթերի սպասարկումը: «Օդանավակայանն ավիաուղիների կողմից ակնկալում է պարտքը նվազեցնելու ուղղությամբ որոշակի քայլեր»,- «Իրատես de facto»-ին հայտնեց Գևորգ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը «Արմավիայի» կուտակած հսկայական պարտքերի պատճառով երեկ դադարեցրել էր ավիաընկերության չվերթերի սպասարկումը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

«Արմավիա»-ի թռիչքների սպասարկումը կարող է դադարեցվել (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ