Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.10.2012 | 11:47

Լսե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից. նա էլ է հաշիվ պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածումները։ Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, չեք պահում նրա օրենքները և չեք հետևում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։
Սողոմոնի իմաստություն 6. 1-7

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ