Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կանգնած ուղևորներ չե՞նք ունենա նոր տարում

Կանգնած ուղևորներ չե՞նք ունենա նոր տարում
19.12.2012 | 16:23

Մոտեցող տոներին ի՞նչ ժամանակացույցով են գործելու Երևան քաղաքի երթուղիները:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կա քաղաքապետի հանձնարարականը. բոլոր երթուղիները կաշխատեն սահմանված ժամանակացույցով, իսկ ավելի ընդգծված տոների ժամանակ` որոշակի երկարացված ժամկետով: Հավելյալ տեղեկատվությունը կհրապարակվի:
Փորձեցինք ճշտել նաև, թե երբ է վերանալու համարային խառնաշփոթը: Ամեն օր ականատես ենք լինում մարդկանց դժգոհությանն ու շփոթմունքին, մանավանդ երբ նույն գծով անցնում են իրարից «Ա» տառով տարբերվող նույն համարի երթուղիները:
«Երևանի քաղաքապետարանը պարզաբանումներ տվել է հարցի առնչութամբ: Երթուղային նոր ցանցի մրցույթների հիմնական փուլը ավարտվել է, բայց հայտեր չլինելու կամ պայմանները չբավարարելու պատճառով որոշ երթուղիների մրցույթը շարունակվում է,- ասաց Ա. Սարուխանյանը:- Մրցույթի վերջնական ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի: Ինչ վերաբերում է երթուղիներից ոմանց թվի կողքին Ա տառանշանի ավելացմանը, պարզաբանվել է, որ դրանք այն երթուղիներն են, որոնք մոտ ժամանակներս կփոխարինվեն ավտոբուսայինով»:
Անդրադառնալով մեր հաջորդ հարցին` «Կանգնած ուղևորներ չե՞նք ունենա 2013-ին», քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց, որ, իր կարծիքով, դա արդեն ուղևորից է կախված: «Այսօր էլ արդեն քաղաքապետարանը զգալի այլընտրանք առաջարկում է: Եվ ուղևորը պետք է որոշի` կռացած երթևեկել երթուղայինո՞վ, թե՞ արժանապատիվ, թեկուզ կանգնած` ավտոբուսով կամ տրոլեյբուսով»,- ասաց նա: Իմ հակադարձմանը, որ ինքս այլընտրանք չունեմ երթևեկելու, ստացա «Կունենաք» պատասխանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ