26.05.2017|
11:57
Իտալացի ճանապարհորդ, գրող, երաժշտական քննադատ Պիետրո Դելա Վալեն (Pietro Della Valle, 1586-1652) ծնվել է Հռոմում, ունևոր, ազնվական, բարձրաշխարհիկ արիստոկրատի ընտանիքում: Նա իր ժամանակի իտալական ինտելեկտուալ վերնախավի ներկայացուցիչն էր, տիրապետում էր լատիներենի ու հունարենի, անտիկ դիցաբանության և Աստվածաշնչի գիտակ էր, Հռոմի ՈՒմորիստի (Accli degli Umoristi) ակադեմիայի անդամ: