Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

InMESSIonante

InMESSIonante
12.02.2013 | 12:46

Որ «Բարսելոնի» ու Արգենտինայի ազգային ընտրանու հարձակվող Լիոնել Մեսին պատմություն կմտնի (չկասկածեք` մտե՜լ է, մտե’լ) որպես բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ, կայացած փաստ է, ուստի խնդիրն այս կտրվածքով թողնենք մի կողմ: Սակայն այն, որ նրա խաղից ապշած աշխարհը լուրջ դժվարությունների առաջ էր կանգնում այդ խաղը բնութագրելիս, սա նույնպես նույնքան կայացած իրողություն էր մինչեւ վերջերս, քանի դեռ չէր գտնվել inmessionante բառը, որի առանցքը կազմում է ֆուտբոլիստի ազգանունը: Inmessionante բառը, որն ածական է ու մտել է իսպանական բառարան, ունի երկու նշանակություն`
ա. Մեսիի հետ համեմատվող, նրա ոճի խաղացող, նրա անեզր տաղանդն ունեցող ֆուտբոլիստ,
բ. բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի բնութագրական:
Առանձին բառով Մեսիի խաղը բնութագրելու հարցն առաջին անգամ հնչեցրել է Արգենտինայի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան: Այս մասին նա առաջին անգամ բարձրաձայնեց 2012-ի հոկտեմբերին, Ուրուգվայի ընտրանու հետ խաղից հետո, որի ժամանակ Լեոն դարձել է երկու գոլի հեղինակ: Սաբելյայի հայտարարությունից հետո սոցցանցերում ծավալվեց հսկայական կամպանիա, որի արդյունքում էլ մարզիչը գերապատվությունը տվեց inmessionante բառին:
Ի դեպ` նույնն արել են եւ շվեդները: Ազգային հավաքականի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի խաղից տպավորված` 2012-ի ավարտին շրջանառության մեջ դրվեց zlatanera բառը, որը նշանակում է իշխել, գերիշխել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 24.06.2025