«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Օսկարը» դիտել է 40 միլիոն մարդ

«Օսկարը» դիտել է 40 միլիոն մարդ
26.02.2013 | 12:31

«Օսկարի» հոբելյանական 85-րդ մրցանակաբաշխությունն ուղիղ եթերում դիտել է մոտ 40 միլիոն 300 հազար ամերիկացի։ Այս արարողությունը վերջին երեք տարիներին վարկանիշի առումով ամենահաջողվածն էր։ Անցած տարի արարողությունը դիտել էր ԱՄՆ 39 միլիոն 300 հազար քաղաքացի։ Փորձագետները կարծում են, որ այս տվյալները մեծ ոգևորություն կառաջացնեն Կինոարվեստի ակադեմիայում, ինչպես նաև շոուն վարող սցենարիստ, կատակերգակ Սեթ Մաքֆարլեյնի մոտ, ով առաջին անգամ էր վարում այս պատասխանատու միջոցառումը։ Մրցանակաբաշխության պրոդյուսերները մեծ հույսեր էին կապում հանդիսավարի կատակների հետ, և փաստորեն նրանց հույսերն արդարացան։
Ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությունը ոչ մի անակնկալ չմատուցեց։ Միակ պահը, որ բավականին զարմացրեց ներկաներին, Սպիտակ տնից ուղիղ միացումն էր և միջոցառմանը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հայտնվելը, ով ամփոփեց պարգևների հանձնման արարողությունը՝ մրցանակը շնորհելով 2012թ. ճանաչված լավագույն ֆիլմին։

Դիտվել է՝ 2626

Մեկնաբանություններ