Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Փակվող գրախանութների փոխարեն

Փակվող գրախանութների փոխարեն
01.03.2013 | 13:57

«Անցումային շրջանում կորցրել ենք շատ արժեքներ, այդ թվում` գրախանութներ, սակայն պետք է խոստովանենք, որ այս ասպարեզում ունեցել ենք նաև ձեռքբերումներ»,- հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է մշակույթի նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Վերջին տարիներին փակված երեք գրախանութների փոխարեն բացվել են նորերը` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գրախանութը, «Հայ գիրք» գրախանութների ցանցը, «Նոր գիրքը», «Նաիրի» գրատունը, «Գրախանութ ՆՓԱԿ–ում», «ԷդիտՊրինտը», որն, ի դեպ, նույնանուն գրախանութ է բացել նաև Ստեփանակերտում և այլն։
Գրախանութներ են ստեղծվել Երևանի Ավետիք Իսահակյանի անվան, Արարատի և Արմավիրի մարզային, Խնկո Ապոր անվան մանկական գրադարաններում: Հայկական գրախանութ է բացվել նաև Բեյրութում:
Մշակույթի նախարարը նշել է, որ այս բոլոր գրախանութները ծնվել են առանց պետության արհեստական միջամտության և ճիշտ այնքան, ինչքան կարիք ու պահանջարկ կա, ինչը վկայում է գրքի հանդեպ աճող հետաքրքրության մասին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ