-
02.04.2017|
20:04
Ինչքան ուզում ես կառավարման համակարգ ու ԸՕ բարեփոխիր, տեղամասերը լցրու նորագույն սարքավորումներով, ընտրության որակը դրանից չի բարելավվում: Հիմա պարզապես տարբեր խախտումներն արվում են «տեխնոլոգիապես փաթեթավորված»:
-
02.04.2017|
17:53
Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ողջ տարածքով անցկացվում են յոթերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները:
-
01.04.2017|
22:26
Ապրիլյան պատերազմից անցել է 1 տարի. «Ելք» դաշինքի անդամներն այցելեցին «Եռաբլուր»՝ ծաղիկներ դնելով, խնկարկելով և խոնարհվելով ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:
-
01.04.2017|
11:13
Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:
-
31.03.2017|
22:55
ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, ամփոփելով իր ղեկավարած ուժի նախընտրական քարոզարշավը, Մարզահամերգային համալիրում ունեցած ելույթում քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 2-ին ընտրություն կատարել և ոչ թե ընտրել ՀՀԿ-ին, այլ «ում ուզում են»: Սերժ Սարգսյանը զգուշացրեց՝ քվեաթերթիկ ընտրելիս քաղաքացին ընտրելու է նոր զինատեսակներ, այն ուժին, որը պետք է լուծի Ղարաբաղի խնդիրը:
-
31.03.2017|
22:51
ՀՅԴ նախընտրական ցուցակում ընդգրկված կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, համաձայն ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրի, 2016-2017-ին ունեցել է 55 միլիոն դրամ և 7 հազար եվրո եկամուտ, որի մեծ մասը ստացվել է բիզնեսից։
-
31.03.2017|
22:33
Երեկ մենք հողին հանձնեցինք պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆայելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահմանի իր հատվածը հսկելիս։ Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականացնելիս։
-
31.03.2017|
21:11
Նույնիսկ ամենաընդդիմադիր գործիչներն ու ընտրողները խոստովանում են, որ ընտրարշավի ֆավորիտները ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են` «ծածկելով» ընտրողների 70-80%-ի քվեն: Սա այն «ներուժն» է, որն ունեն քրեական ու նոմենկլատուրային օլիգարխիաները, վարչական ռեսուրսն ու ընտրակաշառքը, Կարեն Կարապետյանի հմայքն ու Գագիկ Ծառուկյանի անվերապահ աջակցությունը լյումպենի կողմից:
-
31.03.2017|
15:52
Խորհրդարանական ընտրություններում ձայների առյուծի բաժինը կստանան ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ-ում հայտնվելու հնարավորություն կունենան նաև «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը՝ ներկայացնելով իրենց ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization-ի սոցհարցման արդյունքները:
-
31.03.2017|
15:43
ԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի պահանջը` ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Դիմումի հիմքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության աղմկահարույց ձայնագրություններն էին՝ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ զրույցներից: