-
05.03.2017|
21:56
«Եռաբլուր» պանթեոնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների ոչ մի հարցին չպատասխանեց և միայն ասաց. «Գարնանային այս գեղեցիկ օրով կուզեմ մի բան մաղթել մեզ, որ այս լուսավոր օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որով սկսվելու է քարոզարշավը»։
-
05.03.2017|
21:54
ՀԱԿ-ՀԺԿ ծրագիրը սովորական, նախընտրական ծրագիր չէ, այլ ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր է, քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։
-
05.03.2017|
21:53
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները ՀՀԿ խորհրդի անդամ Արա Բաբլոյանից հետաքրքրվեցին, թե պատգամավոր Կարեն Կարապետյանը խորհուրդ չի տալիս ընտրել հանրապետականին, Բաբլոյանը ի՞նչ խորհուրդ կտա։ Ի պատասխան ՀՀԿ խորհրդի անդամն արձագանքեց. «Ես գտնում եմ, որ պետք է ընտրել հանրապետականին»։
-
04.03.2017|
00:54
«Ելք» դաշինքը հնարավոր է համարում կոալիցիան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի:
-
04.03.2017|
00:50
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ բանակում առկա որևէ խնդրի համար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանատու լինի, իսկ բանակի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը՝ ոչ:
-
03.03.2017|
17:45
ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կուսակցության առաջարկած ծրագիրը ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի վրա դրված ծրագիրն է։
-
03.03.2017|
17:21
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կգնա կոալիցայի, եթե իրական ազդեցություն ունենա քաղաքական որոշումների վրա, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը։
-
03.03.2017|
17:05
«Եթե պատերազմը դադարելու արագ ձև ենք որոնում, դրա հեշտ ձևը հանձնվելն է: Եկեք հանձնվենք, ասենք՝ Ադրբեջանը սա է ուզում, տանք իրեն, որպեսզի բավարարենք նրա քմահաճույքները, հասնենք խաղաղության: Այդ քաղաքական ուժի այս թեզը նորություն չէ։
-
03.03.2017|
12:59
Երբ Արևմուտքը ֆինանսապես և տեխնիկապես օժանդակում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հույս ունի, որ դրանք կանցկացվեն եվրոպական չափանիշներին մոտ` հատկապես կոնսենսուսային ԸՕ-ի ընդունումից հետո:
-
02.03.2017|
18:24
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ Մասիսում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքի ակտիվիստը դանակահարվել է Մասիսի ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակցի կողմից: «