-
28.10.2014|
14:17
ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» դաշինքը գերազանցեց ինքն իրեն՝ երեք ուժերի ղեկավարների փոխհարաբերությունների բաց ցուցադրմամբ ու նրանց խիստ խոսուն ելույթներով: Հասկացողը հասկացավ ու սեփական հետևություններն արեց:
-
24.10.2014|
14:53
Եթե Գագիկ Ծառուկյանն այսօրվա հանրահավաքին ասի, որ ներողություն է խնդրում «2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկելու համար», «բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի համար, որտեղ ներգրավված էր իր թիկնազորը՝ Շահեն Հարությունյանի ծեծ և այլն», ուրեմն նա խոստովանության միջոցով ինքնամաքրման ճանապարհ կարող է անցնել:
-
24.10.2014|
01:27
Այսօր Ազատության հրապարակում եռյակի երկրորդ համապետական հանրահավաքն է: Հոկտեմբերի 10-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերակենդանացրեց քառյակը՝ իր հետ հարթակ բերելով նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին:
-
23.10.2014|
15:38
Գագիկ Ծառուկյանը գործարար է և քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի: Այս մասին այսօր հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
-
22.10.2014|
19:43
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասել է, որ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, վաղը կհանդիպի «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ավելի ուշ կհանդիպեն եռյակի ղեկավարները:
-
21.10.2014|
13:07
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթով ապացուցեց, որ սպառված, թոշակի գնացած գործիչ է՝ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից:
-
20.10.2014|
15:37
Շանթ Հարությունյանը և նրա համախոհները ձերբակալվել են 2013-ի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ցույցի արդյունքում:
-
20.10.2014|
15:27
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը հաստատվելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը, օգտվելով իր իրավունքից, արտահերթ նիստ է պահանջում:
-
19.10.2014|
16:55
Մինչ խորհրդարանական ոչիշխանական եռյակի հաջորդ հանրահավաքի օրը անհրաժեշտ է ճշգրտել ամբողջական օրակարգը, նպատակը, գործողությունների ծրագիրը և առաջիկա քայլերի հստակ հերթականությունը՝ կարծում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենց աննախադեպ համագործակցության մեջ պետք է առավել համակարգված լինեն մոտեցումները:
-
18.10.2014|
13:40
Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ անկախության 23-րդ տարում Հայաստանի Հանրապետության անունից գործող իշխանությունները արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը՝ կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը: