«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արագ տեմպերով դառնում է իշխանության կուսակցություն: Իր հետ քայլածներին նախարարական, պետական գերատեսչական ու մարզպետների պորտֆելներ հանձնելուց հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այժմ էլ տեղական ինքնակառավարման մարմիններում է իր համախոհներին «նշանակում»:
Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վիրավորական է համարում վերլուծությունները, թե հետագայում Լույս» դաշինքը ստանձնելու է խորհրդարանում կեղծ, գրպանային ընդդիմության դերակատարությունը:
14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում չընտրվելու կանխավարկածով որպես վարչապետի թեկնածու առաջադրվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է համարում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԺ ՀՅԴ մբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտից հետո ոչ պաշտոնապես տրվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Եթե մինչ այժմ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ինչ-որ չափով հայկական քաղաքական զարգացումները բաժանում էր տարբեր փուլերի, ապա այժմ, կարելի է ասել, թևակոխում ենք արտահերթ ընտրությունների ամենաակտիվ փուլ։
Այս օրերին, երբ ընդդիմադիր ուժի փնտրտուք է, և շատերը միայն ՀՀԿ-ին էին համարում այս իշխանության հակառակորդը, չնայած այդ ուժից էլ, մեղմ ասած, բան չի մնացել, մեկ այլ դաշտում հասունանում է ընդդիմադիր իրական ուժ։
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի կարծիքով Հայաստանում ձախ-առաջադիմական՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարական դաշտում գործող որևէ ազդեցիկ քաղաքական ուժ գոյություն չունի:
Քարոզչական-տեղեկատվական «աղբարկղային» գրոհից հետո երեկ իրավիճակ փոխվեց` առաջինը հանձնվեց Գագիկ Ծառուկյանը: Երեկ նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշագիր ստորագրեցին: Բայց մինչև երեկոյան հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր. «Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»:
Տեղական ինքնակառավարման մարմիններում սկսված հեղափոխական ալիքն ամեն օր նոր համայնք է կլանում։ Մարզային կյանքը չի խաղաղվում, ժամանակակից բառուբանով ասած, հեղափոխականներն ու հակահեղափոխականներն իրար չեն զիջում։
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...