-
16.05.2017|
07:36
Հինգշաբթի օրը կայանալու է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ «Ծառուկյան» դաշինքը մինչև վերջին օրը պահպանում են ինտրիգը, իշխանությունը չի գաղտնազերծում, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահի, փոխնախագահների իր թեկնածուները, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու իր ըմբոստների հետ:
-
16.05.2017|
07:34
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել է ընտրակաշառքը:
-
16.05.2017|
00:01
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ՀՀԿ-ն կստանա Երևանի ավագանու 65 մանդատներից 46-ը: «Ելք» դաշինքը կստանա 14 մանդատ, «Երկիր ծիրանին»՝ 5 մանդատ: Ներկայացնում ենք, թե յուրաքանչյուր ցուցակից ովքեր կանցնեն Երևանի ավագանի, եթե ինքնաբացարկի դիմումներ չլինեն: Նիկոլ Փաշինյանն արդեն հրաժարվել է ավագանու մանդատից:
-
15.05.2017|
23:55
«Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու մանդատների մասով որոշման վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա վաղը՝ ասել է կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանը: Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության հինգ ներկայացուցիչ ստացել է ավագանու մանդատ:
-
15.05.2017|
23:53
Ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ընդհանուր առմամբ ձևավորվել են քաղաքացիների քվեարկության արդյունքում, և իրենք կարողացել են արձանագրել «Ելքի» օգտին տրված յուրաքանչյուր քվե: Մամլո ասուլիսի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացի իրենից, ցուցակի մյուս անդամները վերցնելու են ավագանու մանդատները։
-
15.05.2017|
23:07
«Ելք» դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետևյալը.
-
15.05.2017|
23:03
Երեկվա ավագանու ընտրություններում նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն կստանա 65 մանդատներից 46-ը, «Ելքը»՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն հրաժարվել է ավագանու մանդատից, մյուսները կստանան: «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանն ասել է. «Մենք վաղը պաշտոնապես կհայտարարենք մեր որոշման մասին»:
-
15.05.2017|
13:57
ԲՀԿ-ում խորհրդարանական ընտրություններից հետո լարված իրավիճակ է. պատգամավորական մանդատների շուրջ վեճը դեռ հանգուցալուծում չի ստացել:
Առաջիկայում սպասվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում, որի արդյունքում, հնարավոր է, մանդատների շուրջ խնդիրը լուծում ստանա:
-
15.05.2017|
13:56
«Ես ամենախիստ կերպով դատապարտել եմ տեղի ունեցած բռնությունը և գնահատական եմ տվել ոստիկանության գործողություններին, որ, իմ կարծիքով, անհամաչափ բռնի ուժ են կիրառել, բռնություն են կիրառել տիկին Փոստանջյանի նկատմամբ, որի կարիքը ընդհանրապես չկար»,- հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը
-
14.05.2017|
17:19
Առավոտյան 8-ին քվեարկելու եկած «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը առաջին խախտումների մասին բարձրաձայնեց. գիշերը հետևել են տեղամասերից հեռարձակմանը, մոտ 50 տոկոսում չհրկիզվող պահարանները տեղափոխված էին ոչ տեսանելի հատված։