Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է
15.03.2013 | 12:20

Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին հայտարարել է, որ երկրի դպրոցահասակ աղջիկների 28 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։ Նա նշել է, որ երկրում գրանցվել է անչափահաս աղջիկների շահագործման կտրուկ աճ։ Համեմատության համար նշենք, որ դպրոցական տղաների մոտ ՄԻԱՎ-ի տարածվածությունը 4 տոկոսի սահմաններում է։
Միաժամանակ 2011 թվականին 94 հազար դպրոցական հղիացել է, որոնցից 77 հազարը դիմել է հղիության արհեստական ընդհատման։
Առողջապահության նախարարը նաև նշել է, որ այդ թվերը վերաբերում են 10-14 տարեկան աղջիկներին։

Դիտվել է՝ 3532

Մեկնաբանություններ