Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եթե Րաֆֆիին լուրջ վերաբերվեին, կկանչեին, այնպիսի պաշտոն կտային, որից նա չէր հրաժարվի»

«Եթե Րաֆֆիին լուրջ վերաբերվեին, կկանչեին, այնպիսի պաշտոն կտային, որից նա չէր հրաժարվի»
18.03.2013 | 17:13

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ընդդիմության` իշխանությունների հետ հանդիպումներն իմաստ չունեն, քանի որ արդյունք չեն տալիս: Թե այսօր ինչ է տեղի ունենում Ազատության հրապարակում, Կարապետիչն ինքն` էլ չգիտի` ինչի՞ համար է: Մի բան պարզ է. Ր. Հովհաննիսյանը մենակ չէ ու նրա թիկունքին Արևմուտք կա: «Հարաբերությունները փոխվում են, գնում է պայքար: Ինձ թվում է` այստեղ ավելի խոր գործընթաց է կատարվում: Սա ամբողջովին իշխանությունների, գուցե նաև Արևմուտքի խաղն է: Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում են հաջորդ ընտրությունների համար»,- ասաց Տ. Կարապետյանը: Թե ո՞վ է պատրաստում, պատասխանը եղավ` «Արևմուտքը»: Վերջինիս համոզմամբ, եթե նախագահի համար այս գործընթացը վտանգ ներկայացներ, եթե Րաֆֆիին լուրջ վերաբերվեին և նրա սկսած գործընթացից վտանգ զգային, Արթուր Բաղդասարյանի պես կկանչեին և այնպիսի պաշտոն կտային, որից նա հաստատ չէր հրաժարվի:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Տիգրան Կարապետյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն երկրորդ տեղը չի զբաղեցնի:
«Ցուցակի առաջին տեղն Օսկանյանին տալուց հետո ԲՀԿ-ի դիրքերը թուլացան։ Եթե ԲՀԿ-ն առաջին համարով դնում է Օսկանյանին, դա նշանակում է, որ նրան նախապատրաստում են առաջիկա նախագահական ընտրությունների համար»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին, ապա ԺԿ նախագահի խոսքով, նա նման հավակնություններ չունի, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ «խելացի մարդ է, հասկանում է, որ շանս չունի»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ