Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բարերարը կկասեցնի՞ գործընթացը

Բարերարը կկասեցնի՞ գործընթացը
13.04.2013 | 17:56

Ըստ մամուլի որոշ հրապարակումների` Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները դադարեցվել՝ կամ ինչպես նշում են` ձախողվել են:

Գործընթացի պատասխանատուներից փորձեցինք պարզել, թե ինչ է կատարվում իրականում: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանը irates.am-ին տեղեկացրեց, որ սույն հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
«Շինարարական աշխատանքները չեն կասեցվել»,-ասաց նա, հավելեց նաև, որ գրություն է ուղարկել ճարտարպետական հեղինակային հսկողությունն իրականացնող «Սերվետ» ՍՊԸ-ի տնօրենին, խնդրել է առաջիկա շաբաթվա ընթացքում ապահովել լիազոր ճարտարապետի այցելությունը Օձուն, որպեսզի շինարարի հետ կատարեն գմբեթի նշահարումներ` հետագա աշխատանքները ծավալելու նպատակով: Նշել է նաև, որ հակառակ դեպքում` ստիպված կլինեն լուծարել պայմանագիրը:
«Ճարտարապետի ներկայությունն ապահովելու կամ նամակին պատասխանելու փոխարեն նրանք սարքեցին այս թնջուկը` մամուլը ողողելով ապատեղեկատվությամբ,- ասաց Վանուշ Շերմազանյանը:- Բամբասանքների ու ստեղծված անառողջ մթնոլորտի արդյունքում մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանն, ի վերջո, կարող է կասեցնել եկեղեցու վերաշինման գործընթացը»:
Նշենք, որ Օձունի Սուրբ Մարիամ եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկ տարի է ինչ ընթանում են և կատարվել են բավականին բարձր մակարդակով` իտալացի ինժեներ-կոնստրուկտորների և նյութագետ-ախտորոշողների բարեգործական խորհրդատվությամբ: Աշխատանքն ավարտին հասցնելու համար պահանջվում է ևս երկու տարի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ