Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցրտահարությունը դեռ վերջը չէ

Ցրտահարությունը դեռ վերջը չէ
26.04.2013 | 17:54

Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրված ցածր ջերմաստիճանի հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատ, Մասիս և Արմավիրի մարզի Էջմիածին բնակավայրերի առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերն և խաղողի այգիների որոշ հատվածներ:
Ցրտահարության հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն առաջարկում են առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները. կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները. բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ. խաղողի վնասված այգիներում վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը. ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել, պահպանել` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով.
այգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում.
խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ:
Առաջարկվող միջոցառումները սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն վնասված տարածքներից բարձր բերք ստանալու լուրջ երաշխիքներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ