Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Գրան պրի»` «Բարեկամություն» համույթին

«Գրան պրի»` «Բարեկամություն» համույթին
30.04.2013 | 14:02

Պարարվեստի միջազգային օրը նշանավորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթի փայլուն հաղթանակով:

Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
«Բարեկամություն» պետական համույթը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Սուպեր պար` ֆոլկլորից մինչև մոդեռն» առաջին միջազգային մրցույթ-փառատոնին: Ի թիվս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան, Հայաստանն արժանացել է փառատոնի բարձրագույն պարգևին` «Գրան պրի» մրցանակի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ