Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ԱՄՆ-ը «ագրեսիվացել» է

ԱՄՆ-ը «ագրեսիվացել» է
14.05.2013 | 01:31

Վերջին օրերին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը բավականին ակտիվ է հայաստանյան իրադարձությունների վերլուծության, գնահատականներ հնչեցնելու հարցում: «Հա՛մ նալին, հա՛մ մեխին» հանգով մեկ ներքին խնդիրներն է բարձրաձայնում, առաջարկելով ընդդիմությանն «ագրեսիվանալ», մեկ էլ արտաքին աշխարհում «պաշտպանում» Հայաստանին, Թուրքիային մեղադրելով հայ-թուրքական արձանագրությունները տապալելու մեջ:
Դեսպանի այս «ագրեսիվությունը», մեր փորձագետ աղբյուրի դիտարկմամբ, ամերիկյան «նուրբ» դիվանագիտության հետևանք է: Ասել է` վերջին շրջանում ամերիկյան կողմին խիստ անհանգստացնում է, որ տարածաշրջանում ռուսական նժարը սկսել է ծանրանալ: Իրադարձություններն ու զարգացումներն իր տեսադաշտում պահելու համար ԱՄՆ-ը գործի է լծվել:
Ի դեպ, ԱՄՆ-ի ակտիվության հերթական դրսևորումը, ըստ մեր աղբյուրի, կարող է լինել առաջիկայում ինչ-որ ծրագրի, պրոյեկտի ստվերային աջակցությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ