Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երեխայի զարգացման հապաղմանը շատ հաճախ ծնողներն են նպաստում

Երեխայի զարգացման հապաղմանը շատ հաճախ ծնողներն են նպաստում
22.05.2013 | 17:55

Ի՞նչ ադեցություն ունեն արհեստական կաթնախառնուրդներն ու պատրաստի հավելյալ սնունդը մանկահասակ երեխաների վրա: Ինչքանո՞վ են դրանք անվտանգ: Ինչպե՞ս ճիշտ սնունդ ընտրել երեխաների համար և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է այսօր մանկահասակ երեխաների զարգացումը Հայաստանում:

«Հենարան» մամուլի ակումբում այս թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ զրուցեցին մանկաբույժ, համալսարանական պոլիկլինիկայի տնօրեն Աննա ԲԱԼՅԱՆԸ, զարգացման մանկաբույժ Իրինա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ և վերականգնողաբան Գայանե ԶԱԽԱՐՅԱՆԸ:
Ա. Բալյանի հավաստմամբ, երեխայի առողջության գրավականը պայմանավորված է երեք կարևոր գործոններով` առողջ ծնունդ, առողջ սնունդ և ճիշտ խնամք: «Պետք է խստիվ պահպանել անվտանգության կանոնները, քանի որ շատ հաճախ երեխայի ծնողները և խնամողները միշտ չէ, որ գիտակցում են ինչն է անհրաժեշտ երեխայի համար, ինչը` ոչ»,-ասաց մանկաբույժը` հատկապես կարևորելով և առանձնացնելով երեխայի ճիշտ սնուցումը:
Տիկին Բալյանը խորհուրդ տվեց երեխային մինչև երկու տարեկան դառնալը կերակել կրծքով. «Այս հարցում պետք է կրթել, իրազեկել բնակչությանը, պետք է իմանալ բոլոր այն կանոնները, որոնք պետք են երեխային խնամելու համար»,-ասաց նա և հորդորեց մայրերին` մինչև վեց ամսեկան դառնալը նորածիններին կերակրել միմիայն կրծքով. «ոչ մի ծծակ, ոչ մի շիշ, ոչ մի հյութ և նմանատիպ այլ բաներ, լավագույնը կրծքով սնուցումն է: Կրծքով կերակրելու առավելությունները կարելի է անվերջ թվարկել»,-ասաց նա` շեշտելով, որ լավագույն մայրը ճիշտ սնուցող և ճիշտ խնամք իրականացնողն է:
Մանկաբույժ Գ. Զախարյանն էլ անդրադրարձավ կրծքով կերակրելու դեպքում նորածնի և մոր հոգեբանական կապվածությանը, նշելով, որ դա ոչ պակաս կարևոր է. «Ովքեր կրծքի միջոցով այդ կապը չեն ունեցել, նրանք դեռահասության տարիներին ունեցել են վարքագծի խնդիրներ: Երբ կրծքով են կերակրում, ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական կապ է ստեղծվում:
Երեխան իր կարիքների մասին խոսում է լացի միջոցով, և նրա համար շատ կարևոր է, որ իրեն ինչ-որ մեկը գրկի: Երբ կրծքով են կերակրում, երեխան միայն առաջին 15-20 րոպեներին է կուծքը օգտագործում որպես սնուցման աղբյուր, դրանից հետո արդեն խաղ է անում, հաճույք և ապահովություն զգում դրանից»,-մանրամասնեց բանախոսը:
Ըստ Իրինա Թովմասյանի, մոտ մեկ տարեկանից երեխաները սկսում են հետաքրքրվել առարկաների ֆունկցիաներով, փորձում են ճանաչել իրենց տեսադաշտում գտնվող իրերը: Այդ տարիքում փորձում են նաև ինքնուրույն ուտել: Եվ շատ ծնողներ հաճախ գանգատվում են, թե իրենց երեխան ախորժակ չունի և այլն: «Երեխային չպետք է պարտադրել կամ խաբել, երեխայի հետևից չպետք է գդալն առնել և վազել: Դա է պատճառը, որ շատ հաճախ նրանք հոգնում են, ուտել չեն ուզում, կամակորություն են անում: Նրանց համար ուտելը դառնում է խաղ և, պարզապես չեն ուզում «խաղալ»,-ասաց մանկաբույժը` նշելով, որ պետք է այնպես անել, որ երեխան հասկանա, որ ուտելիքը ուտելու համար է:
Ի. Թովմասյանի փոխանցմամբ, կարևոր է նաև ընտանեկան մթնոլորտը. «Յուրաքանչյուր ընտանիք պետք է ճաշաժամեր ունենա: Ցանկալի է, երբ ընտանիքը ուտելու ժամին հավաքվի և երեխան տեսնի ու հասկանա, որ ուտում են բոլորը, որպեսզի զգա դրա կարևորությունը»,-ասաց նա::
Լրացնելով վերջինիս, տիկին Բալյանը ևս հաստատեց այն փաստը, որ իրականում կան խնդիրներ, երբ ծնողներն են ստեղծում երեխաների համար` չթողնելով նրանց ինքնուրույն զարգանալ. «Այսպես ասած` նպաստում ենք երեխայի զարգացման հապաղմանը կամ հապաղեցնում ենք այն`արհեստականորեն»,-արձանագրեց փորձառու բժիշկը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ