Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչ «խորհուրդ» ունեն վարչապետին կից խորհուրդները

Ինչ «խորհուրդ» ունեն վարչապետին կից խորհուրդները
22.05.2013 | 18:05

ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր տարակուսանքը հնչեցրեց այն փաստի առնչությամբ, որ կառավարությանն առընթեր քսանմեկ խորհուրդները ղեկավարվում են վարչապետի կողմից: Նա հերթով թվարկեց մի քանի խորհուրդներ, որոնք մի քանի ամիսը մեկ հրավիրել են նիստեր, սակայն դրանց արդյունավետությունն անհայտ է մնում հանրությանը:
Տիգրան Սարգսյանն էլ արդարացավ, որ մինչև իր պաշտոնավարումը այդ խորհուրդների թիվը երկու անգամ ավելի էր:
Նա հայտարարեց, որ պետք է որոշ խորհուրդներ միավորել, և արդեն եղել են խորհուրդների միավորման դեպքեր:
Ալեքսանդր Արզումանյանն էլ արձագանքեց, թե պետք է ամենից առաջ խորհուրդների գործունեության փիլիսոփայությունը վերանայել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ