Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գումար տուր՝ նորոգենք

Գումար տուր՝ նորոգենք
31.05.2013 | 23:59

Օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` Արա Մելիքջանյանը, իր էջում տեղադրել էր Գյումրու կենտրոնում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի քանդված սալիկների նկարը: Մեզ հետ զրույցում Արան ասաց, որ այս առնչությամբ իրեն սոցիալական ցանցով դիմել է քաղաքապետարանի աշխատակիցը և խոստացել, որ համապատասխան պաշտոնյաներին տեղյակ կպահի այդ մասին: Սակայն սա չէ քաղաքապետարանի աշխատակցի գործելաոճի ամենաուշագրավ դրվագը: Արան նրան գրել է, որ կարող է սեփական միջոցները ներդնել հուշարձանի նորոգման համար: «Եթե առկա է դրամական միջոց, խնդրում եմ ինձ ասել, թե ինչ պետք է անի քաղաքապետարանը»,-այսպիսի անհեթեթ պատասխան է տրվել Արային: Քաղաքապետարանը չպիտի քաղաքացուց հարցնի ինչ անել, քանի որ քաղաքացին իրենն արդեն արել է` նկատելով ու տեղեկացնելով նրանց, իսկ գումարներ պահանջել յուրաքանչյուր խնդիր բարձրացնողից, անհեթեթություն է: Նույնիսկ այս պարագայում Արան խոստացել է իր մեկ ամսվա աշխատավարձը տրամադրել այդ գործին, սակայն քաղաքապետարանից դեռ խոստացված զանգն ուշանում է:
Հիշեցնենք, որ խոսքն ընդամենը «պոկված» սալիկների մասին է, որը ուշադիր քաղաքացին նկատել է ու իր պարտքն է համարել պատկան մարմիններին իրազեկել: Փոխարենը, քաղաքապետարանը նրանից է գումար ակնկալում նման փոքր խնդիրներ լուծելու համար: Հավելենք, որ Արան ոչ գործարար է, ոչ էլ բարերար, մի երիտասարդ է, որը կարողանում է ցածր աշխատավարձով ապրել Գյումրիում` մնալով չափազանց հոգատար և ուշադիր իր քաղաքի հանդեպ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ