Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թրաֆիքինգի են ենթարկվում ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաները

Թրաֆիքինգի են ենթարկվում ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաները
12.06.2013 | 16:35

Հայաստանում 2008-ից մինչ այսօր թրաֆիքինգի զոհ են դարձել 15 երեխա: Թրաֆիքինգի ենթարկված ամենափոքր երեխան 13 տարեկան է, մեծը` 17:Դրանք հիմնականում այն երեխաներն են, ովքեր ծնողազուրկ են կամ անապահով ընտանիքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքաին խմբի անդամ, փաստաբան Դավիթ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ` հավելելով, որ նման դեպքերում ընտանիքներում կամ բացակայում է հայրը, կամ էլ մայրը զբաղվում է մարմնավաճառությամբ:

Երեխայի թրաֆիքինգի տարածված ձևերից են սեռական շահագործումը և նրան մուրացկանության մեջ ներգրավելը: Բանախոսի փոխանցմամբ, ներքին թրաֆիքինգի դեպքերից են, երբ երեխային հանրապետությունից դուրս են տանում` շահագործման նպատակով: «Հայաստանում սեռական շահագործման են ենթարկվել աղջիկներ միայն, ոմանք Հայաստանից Թուրքիա են «արտահանվել» և սեռական շահագործման ենթարկվել: Մուրացկանության մեջ ներգրավելու թրաֆիքինգի զոհ են դարձել ինը տղա և մեկ աղջիկ»,-տեղեկացրեց Դ. Թումասյանը և նշեց, որ այդ երեխաների մեծամասնությունը երևանաբնակ են, թեև գրանցվել են դեպքեր` նաև Սյունիքի, Տավուշի մարզերից:
Ըստ ՀՀ-ում արձանագրված վիճակագրության, երեխաների թրաֆիքինգի պատժաժամկետները տատանվում են 7-11 տարվա ազատազրկման սահմանում:
Փորձագետը կարևորեց տարբեր կառույցների կողմից կատարվող աշխատանքները: Նա ասաց, որ թրաֆիքինգի դեպքերի բացահայտման գործում փոքր չէ հասարակական կազմակերպությունների դերը, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում երեխայի վերականգնման ուղղությամբ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ