Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Նոր ցայտաղբյուրներ

Նոր ցայտաղբյուրներ
20.06.2013 | 11:56

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները:

Ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը սկսկվել է 2012-ից, արդյունքում «կյանքի են կոչվել» մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ