Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հացը թանկացավ

Հացը թանկացավ
09.07.2013 | 13:30

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արագ անդրադարձավ հացամթերքի թանկացման վրա: Այսօր խանութներում շուրջ քսան դրամով բարձրացել է հացի գինը: Սակայն սա դեռ սկիզբն է:

Առաջիկայում թանկացումներ են սպասվելու նաև այլ ոլորտներում` սկսած տրանսպորտից: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից գազը դարձել է 156, էլեկտրաէներգիան` 38 դրամ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ