ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ-ը իր մեղքը բարդում է Ասադի վրա՞

ԱՄՆ-ը իր մեղքը բարդում է Ասադի վրա՞
03.09.2013 | 17:23

Մի ամբողջ տարածաշրջանի` Մերձավոր Արեւելքի ճակատագիրը այս օրերին կախված է ամերիկյան կոնգրեսմեններից: Իսկ վերջիններս դեռ արձակուրդում են և միայն առաջիկա երկուշաբթի կվերադառնան ամառային արձակուրդից: Բարաք Օբամայի` Սիրիան գնդակոծելու որոշմանը կողմ քվեարկելու հնարավորությունը 50-50 է: ԱՄՆ Կոնգրեսի անդամներից շատերը կարծում են, ԱՄՆ-ի համար արդարությունը վերականգնելը սկզբունքի հարց է: Արդարություն ասվածը կապվում է Սիրիայում վերջին օրերին գործածված քիմիական զենքի` մասնավորապես զարինի հետ: Եվ թեև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է իշխանության մասնակցությունը զարինի գործածմանը, Արևմուտքը պնդում է Ասադին ներկայացված մեղադրանքը: Ի դեպ, ԱՄՆ-ը դեռևս փաստացի ապացույցներ չունի այս առնչությամբ: Այս մասին խոսել է և Սիրիայի նախագահը: Ֆրանսիական «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ասադը ասել է, թե դրա մեջ տրամաբանություն չկա. «Հնարավո՞ր է, որ բանակը օգտագործեր զենքը այնտեղ, որտեղ ինքը գտնվում է: Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեն կարողանում ապացույցներ ներկայացնել քիմիական զենքի օգտագործման մեջ Սիրիայի բանակի մասնակցության վերաբերյալ»:

Ի դեպ, օրերս քաղաքական հետախուզության մասնագետ, ԱՄՆ պետդեպի նախկին աշխատակիցների «Veterans today» հրատարակչության խմբագիր Գորդոն Դաֆը հոդված է հրապարակել` կից տեսանյութով: Հոդվածում ասվում է. «Տեսանյութը, որը դուք դիտում եք, նկարահանվել է Սիրիայում: Նկարահանված է քիմիական զենք, որը ուղարկվել է Վրաստանից: Այս ամենի ետևում կանգնած է Ամերիկան: Ջեմ Քեմը այն մարդն է, որի օգնությամբ զենքը Վրաստանից Թուրքիայի տարածքով ԱՄՆ աջակցությամբ հասցվել է Սիրիա»: Ըստ ГРУЗИНФОРМ-ի Գորդոնը մանրամասնում է, որ քիմիական զենքը Վրաստանից տարվել է Սիրիա և հանձնվել «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին թուրքական բանակի ջոկատների միջոցով: Լրագրողներ Ջեֆրի Սիլվերմանը և Լիկա Մոշիաշվիլին գաղտնի անօրինական գործողություններ են հայտնաբերել վերահսկվող` ԱՄՆ-ի կենտրոնական լաբորատորիայի (CPHRL) կողմից, որը գտնվում է Թբիլիսիի մերձակայքում` Ալեքսեևկա ավանում:

Սա, փաստորեն, լուրջ մեղադրանք է ուղղված ԱՄՆ իշխանություններին, որը նաև հնարավորություն է տալիս ժխտելու պաշտոնական Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման վարկածը: Հաշվի կառնե՞ ն ԱՄՆ կոնգրեսմենները Գորդոն Դաֆի ներկայացրած փաստերը, թե՞ կքվեարկեն Բարաք Օբամայի` Սիրիայի նկատմամբ ծրագրված հարձակման օգտին, պարզ կլինի հաջորդ երկուշաբթի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ