Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Երիտասարդական նվագախումբը նոր համերգաշրջանում կպարգևի բարձրակարգ երաժշտություն

Երիտասարդական նվագախումբը նոր համերգաշրջանում կպարգևի բարձրակարգ երաժշտություն
05.09.2013 | 11:33

Սեպտեմբերի 10-ին մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը։ Այդ օրը նվագախմբի հետ հանդես կգա ամերիկացի հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը։ Համերգը կղեկավարի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ծրագրում՝ Սերգեյ Սլոնիմսկի՝ Հրեական ռապսոդիա. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։

Նշենք, որ սեպտեմբերիցսկսած՝ մինչև տարվա վերջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև բացառիկ համերգներ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Հիշեցնենք, որ այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախմբի հետ արդեն սեպտեմբերի 15-ին հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Երեկոյի ընթացքում կհնչի Ա.Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ա. Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը: Նույն փառատոնի շրջանակներում նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Ալեքսեյ Օգրինչուկը (հոբոյ, Ռուսաստան), Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Ուկրաինա), Անաստասիա Նեստերովան (դաշնամուր, Ռուսաստան), Գայ Բրաունշթեյն (ջութակ, Իսրայել)։ Իսկ դեկտեմբերի 14-ին հայ հանդիսատեսին սպասվում է դասական երաժշտության ևս մեկ ներկայացում։ Հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և մեներգիչներ Հասմիկ Պապյանը (սոպրանո), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Խաչատուր Բադալյանը (տենոր), Սվետլանա Կասյանը (սոպրանո)։

Երիտասարդական նվագախմբին կունկնդրի նաև Մոսկվան։ Նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդես կգա Մոսկվայի կոնսերվատորիայում։ Մենակատար՝ ջութակահար Անդրեյ Բարանով (Ռուսաստան)։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ