Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը

Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը
10.09.2013 | 11:53

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է «Նոր Մոսկվայում» տեղի ունեցած ճանապարհային պատահարի մեջ, ընդունել է իր մեղքը: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Հարությունյանը ցուցմունք է տվել քննիչին` խոստովանելով իր մեղքը ճանապարհային կաննոները խախտելու հարցում: Հարությունյանը հայտնել է, որ ցանկացել է խուսափել բախումից, բայց քանի որ ճանապարհը զառիթափ է, արգելակները չեն ենթարկվել իրեն, և արագության տակ չի կարողացել կառավարել մեքենան, կանգնեցնել չի հաջողվել: Քանի որ ճանապարհին այլ մեքենաներ չեն եղել, նա որոշել է «պառկեցնել» «ԿամԱԶ»-ը հենց խաչմերուկում: Դա նրան, կարելի է ասել, հաջողվել է: Նա կտրուկ պտտել է ղեկը, մեքենան շրջվել է, բայց վերջին պահին, երբ «ԿամԱԶ»-ի անիվներն արդեն օդի մեջ էին, նոր միայն տեսել է ավտոբուսը, և բախումն անխուսափելի է եղել: Իսկ մինչ այդ, վարորդի տեսադաշտը փակել է խաչմերուկի մոտ գտնվող շենքը»,- ասել է Հ. Հարությունյանի փաստաբանը:
Վերջինիս փոխանցմամբ, մեղադրյալը անկեղծորեն զղջում է տեղի ունեցածի համար: Նա ներողություն է խնդրում զոհվածների հարազատներից, չգիտի ինչպես քավել իր մեղքը նրանց առջև: Ռ.Մարգարյանի խոսքով, իր պաշտպանյալը ցանկանում է համագործակցել քննության հետ` պարզելու ավտովթարի պատճառները, որպեսզի այլ վարորդներ իմանան այդ մասին և նմանատիպ վիճակում հայտնվելիս սխալ որոշումներ չկայացնեն:
Հիշեցնենք, հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում», Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցավ խոշոր ավտովթար, որի ժամանակ զոհվեց 18, վիրավորվեց ավելի քան 60 մարդ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ