«US Open 2013»-ի տղամարդկանց եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը չորս սեթում կոտրեց սերբ Նովակ Ջոկովիչի դիմադրությունն ու արժանացավ հաղթողի կոչմանը: Տեղեկացնենք, որ, ըստ նախնական դասակարգման, սերբն առաջին հորիզոնականում էր, իսպանացին` երկրորդ: Ընդհանուր առմամբ այս երկու մարզիկները միմյանց հետ հանդիպել են երեսունվեց անգամ: Քսանմեկ անգամ առավելությունն եղել է Նադալի, տասնհինգ անգամ` Ջոկովիչի կողմը: Ավելացնենք նաև, որ սա իսպանացու մարզական կենսագրությունում թվով երկրորդ հաղթանակն էր Ամերիկայի բաց առաջնությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ