Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Էդուարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ նախագահի պաշտոնակատար

Էդուարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ նախագահի պաշտոնակատար
12.09.2013 | 17:58

Այսօր գրողների միությունում տեղի է ունեցել նախագահության նիստ: ՀԳՄ նախագահության անդամ, բանաստեղծական բաժանմունքի նախագահ Արևշատ Ավագյանից հետաքրքրվեցինք նիստի ընթացքի մասին:

Արևշատ Ավագյանը մեզ տեղեկացրեց, որ ՀԳՄ նախագահության միաձայն որոշմամբ գրողների միության նախագահի պաշտոնակատար է ընտրվել Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը:
Վերջինիս թեկնածությունը առաջադրել է ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Միլիտոնյանի թեկնածությունը պաշտպանած Արևշատ Ավագյանն իր հերթին առաջարկել է, որ ՀԳՄ հերթական համագումարին ոչ միայն նախագահի ընտրության հարցը դրվի, այլև քննարկվեն գրական, մշակութային կարևորագույն խնդիրներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ